Breaking News

Հայաստանի իրավունքները ճանաչում են բոլորը, հայ քաղաքական դասի «բայղուշության» ֆոնին

«Եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս բերվեց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել՝ որպես հակամարտող կողմ։ Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում։ Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ։ Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանրն այն է, որ մենք գուցե այլևս խաղացող չենք»: Այս մասին հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը չգիտես ինչու որոշել է մասնակցել ընտրություններին:

Տեր-Պետրոսյանն իհարկե խորամանկում է. Հայաստանը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, և նվազագույնը Ալիևը դա գիտի: Ալիևը հայտարարում է, որ միայն Հայաստանը կարող է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Այսինքն ՝ Արցախը որպես Հայաստանի, Ադրբեջանի կամ որպես անկախ երկիր ճանաչելու իրավունքը Երևանինն է։

Մի՞թե առաջին նախագահը դիտավորյալ է նսեմացնում Հայաստանի հնարավորությունները: Արդյոք Տեր-Պետրոսյանը զգում է, որ մոտենում է «ճահճից» դուրս գալու պահը, որի մեջ են մտցրել Հայաստանն ու Արցախը նա և նրան փոխարինած ղեկավարները 1994 թվականից ի  վեր։
Այս բոլոր տարիներին Տեր-Պետրոսյանը բացահայտ խոսում է կարգավորման իր տարբերակի մասին, որը չի ենթադրում Արցախի վերամիավորում Հայաստանի հետ և հայկական իրավունքների վերականգնում: Նա համառորեն Արցախն անվանում է Ղարաբաղ, իսկ այնտեղ ապրող հայերին ՝ ղարաբաղցիներ: Ըստ ամենայնի՝ այն պատճառով, որ Արցախի միացումը Հայաստանին չի տեղավորվում հետցեղասպանական բարդույթներից տառապող քաղաքական գործիչների հայեցակարգի մեջ:

Հայաստանը հակամարտության կարգավորումից դուրս չի մնացել, չնայած եռակողմ հայտարարության ստորագրմանը: Բայց նույնիսկ այդ հայտարարության մեջ «հաղթած» կողմերը չեն կարողանում շրջանցել Հայաստանի իրավունքները. առանց Երևանի հնարավոր չէ կոմունիկացիաներ բացել, չի կարող ճանաչվել Թուրքիայի և Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», Արցախի հարցը չի կարող լուծվել: Դա կախված է Երեւանից, խնդիրը Երեւանի, հայկական քաղաքական դասի կամքի ու դիմադրունակության մեջ է:

Զարմանալի օրինաչափությամբ, Տեր-Պետրոսյանը ամեն անգամ հայտնվում է այն պահին, երբ Հայաստանը գտնվում է խաչմերուկում, և ամեն անգամ «ապացուցում» է, որ Հայաստանը պետք է գնա այն ճանապարհով, որտեղ կգտնի իր մահը:

Նեկրոֆիլիան բնորոշ է հայկական քաղաքական դասին, և պատերազմից հետո այն աննախադեպ վերելք է ապրում: Ապոկալիպտիկ ողբերը կոչված են ճնշել հանրային կամքն ու տրամադրությունները, համակերպվել կորուստներին: Հակառակը ենթադրում է քաղաքական գործիչների մտքի թռիչք, ովքեր չեն վախենում բարձր նպատակներ դնելուց:

Տեր-Պետրոսյանի ելույթը բնորոշ կլիներ «ազգի հայրին», եթե նա հաղթահարեր բարդույթները և կոչ աներ վերամիավորել Արցախը և Հայաստանը, վերջապես` կոչ աներ Չորրորդ Հանրապետության, որը կլինի Առաջին Հանրապետության իրավահաջորդը, որը կվերադարձնի 100 տարի առաջվա Հայաստանի իրավունքները:

About admin

Check Also

Տեսանյութ. Պ-ատերազմի մի դրվագի մասին՝ ա-դրբեջանցիների երթը դեպի Շուշի․ ինչպես հանգիստ հասան Շուշի բարդագույն սաեղանքովրոտ տ

Պ-ատերազմի մի դրվագի մասին՝ ա-դրբեջանցիների երթը դեպի Շուշի․ ինչպես հանգիստ հասան Շուշի բարդագույն սաեղանքովրոտ տ …

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *