Breaking News

Էրոտիկ մոդելը որոշել է պատգամավոր դառնալ և կանանց համար պլաստիկ վիրահատությունները դարձնել անվճար (լուսանկարներ)

Ռոսիո Պինոն էրոտիկ մոդել է Մեքսիկայից, ով իր անկեղծ կադրերը վաճառում է Onlyfans հարթակում` La Grosera կեղծանվան ներքո:

 

 

Մոդելն այժմ ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ և դարձել է Սոնորա նահանգի պատգամավորի թեկնածու` ներկայացնելով  Առաջադիմական կուսակցությունը: Եվ Պինոյի գաղափարներն իսկապես հեղափոխական են:

 

Երեխայի սպասող թխահերը պատրաստվում է պայքարել կանանց իրավնուքների և հնարավորությունների ընդլայնման համար: Իսկ Պինոյի նախընտրական արշավի կետերից մեկն ասում է, որ եթե ինքը պատգամավոր դառնա, ապա կհասնի նրան, որ բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար պլաստիկ վիրահատություններն անվճար կդառնան:

 

«Կանանց չեն հարցրել, թե ինչ են ուզում: Ոչ ոք դա չի արել: Եթե ​​դուրս գաք և հարցնեք` «Դուք պլաստիկ վիրահատություն եք ուզում», մենք բոլորս ձեզ կասենք` «Այո»»,- նշել է պատգամավորի թեկնածուն:

 

Այնուամենայնիվ, Պինոն այդքան էլ անլուրջ չէ, որքան կարող է թվալ, գրում է La Razón-ն: Մոդելը նշել է, որ առաջնահերթությունը կտրվի կանանց, ովքեր քաղցկեղի պատճառով կրծքագեղձը հեռացնելու վիրահատություն են ունեցել: Նրանց կրծքերը կվերականգնվեն՝ անկախ նրանից՝ ունեն բժշկական ապահովագրություն, թե ոչ:

 

Պինոյի կայքում նշվում է, որ նա որոշել է զբաղվել քաղաքականությամբ՝ 2017-ին Չյապասի երկրաշարժից տուժածներին օգնելուց հետո: Մոդելը խնդրում է իրեն արտաքին տեսքով չդատել և նշում է, որ երկիրը փոփոխությունների կարիք ունի: Ի վերջո, որևէ խնդիր չի լինի, եթե ինքը գա փոխարինելու կոռումպացված պաշտոնյաներին, մարդասպաններին, բռնաբարողներին և թմրավաճառներին

 

«Հիմա մեզ ամենաքիչը պետք են պահպանողական, կոռումպացված և շովինիստ տղամարդ քաղաքական գործիչները»,- ասել է նա:

 

https://lurer.com/?p=421437&l=am

About admin

Check Also

Տեսանյութ. Պ-ատերազմի մի դրվագի մասին՝ ա-դրբեջանցիների երթը դեպի Շուշի․ ինչպես հանգիստ հասան Շուշի բարդագույն սաեղանքովրոտ տ

Պ-ատերազմի մի դրվագի մասին՝ ա-դրբեջանցիների երթը դեպի Շուշի․ ինչպես հանգիստ հասան Շուշի բարդագույն սաեղանքովրոտ տ …

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *