Breaking News

Ցա վալի լուր ։ Մեր լույս աղջիկը մա հացավ ։ Ահա պատճառը

Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է.

Շատ ցա-վալի լուր Մեր սիրելի ու տաղանդավոր Կարինան լք-եց մեզ, գնաց դեպի հավե-րժություն:

Մոտ երկու տարի առաջ բժիշկները երեխայի մոտ հայտնաբերել էին սուր մի-ելոբլաստային լե-յկոզ:

Այս տարվա սկզբին Կարինայի ոսկրածուծի փոխպատվաստման համար կազմակերպեցինք հանրային դրամահավաք, անհրաժեշտ գումարը հավաքվեց, սակայն բժիշկներին ցավոք չհաջողվեց երեխայի վիճակը բավարար չափով կայունացնել, որպեսզի հնարավորություն լինի կատարել այդքան կարևոր ոսկրածուծի փոխպատվաստումը:

Շնորհակալ ենք Արյունաբանական կենտրոնի բժիշկներին, նրանք արեցին անհնարինը, բայց ցավոք հիվանդությունը տեղի չտվեց:

Կարինայի վիճակը կտրուկ վատացավ կովի դի հետևանքով, հաշված օրերի ընթացքում երեխան լքեց մեզ: Աստված հոգին միշտ լույսերի մեջ պահի: Այս ամիսների ընթացքում համոզվեցի, որ Կարինան ուներ օրինակելի ծնողներ, և նրանք նույնպես արեցին անհնարինը, անսահման համբերություն եմ մաղթում:

Ամուր առողջություն մեր բոլոր երեխաներին:

Հ.Գ. Դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը (բացառությամբ մի քանի խոշոր նվիրատվությունների, որոնք հետ են վերադարձվել) հայրիկի հետ միասին որոշել ենք ուղղել քաղ-ցկեղ ունեցող երեխայի/ների և Հայաստանում մանկական քաղ-ցկեղի դեմ պայքարին միտված մի քանի կարևոր ծրագրերի ֆինանսավորմանը՝ ի հիշատակ մեր հրաշք ու տաղանդավոր աղջկա: Վերջինիս վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք մոտ ապագայում:

About admin

Check Also

Աշխարհի տարբեր երկրների առաջնորդների մեքենաների արժեքներն են․ Գևորգ Թամամյան

Աշխարհի տարբեր երկրների առաջնորդների մեքենաների արժեքներն են․ Գևորգ Թամամյան «5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի …

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *